Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Որո՞նք են կրծքի քաղցկեղին նպաստող գործոնները

Որո՞նք են կրծքի քաղցկեղին նպաստող գործոնները

Ուսումնասիրությունը պարզաբանում է, թե ինչպես են սնունդը կամ ըմպելիքը նպաստում հիվանդության զարգացմանը:

Քաշի ավելացումը` 18 տարեկանից հետո 10 կգ-ից ավելի գիրանալը հետագայում կարող է 40%-ով մեծացնել կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Պատճառը հետևյալն է` ճարպային հյուսվածքներն արտադրում են էստրոգեն, ինչը կարող է նպաստել ուռուցքի առաջացմանը:

 

Ալկոհոլի չարաշահումը (օրական 1 բաժակից ավելի): Պարզ չէ, թե ինչու է ալկոհոլը կրծքի քաղցկեղին նպաստող գործոն համարվում, սակայն օրական երկուսից հինգ բաժակ գինին (լինի կարմիր, թե սպիտակ), գարեջուրը կամ կոկտեյլները մեծ ազդեցություն ունեն այս հիվանդության զարգացման վրա: Փորձիր չափավոր օգտագործել ալկոհոլը` օրական մեկ բաժակ կամ ավելի քիչ:

 

Մրգերի ու բանջարեղենի պակասը: Սննդամթերքի մեջ առկա վիտամինները, հանքային աղերն ու հակաօքսիդանտները համարվում են քաղցկեղի բջիջների առաջացումը կանխող բնական միջոցներ: Բացի դրանից, կանաչեղենով սնվող կանայք ավելի քիչ կենդանական ճարպ են կուտակում, ինչը կրծքի քաղցկեղի առաջացման գլխավոր աղբյուրն է: Աշխատիր բուսական սնունդ ավելի շատ օգտագործել (հատկապես` մրգային ու բանջարեղենային աղցաններ): 

Հեղինակ. Ըստ կրծքի վիրաբույժ Մարիսա Ուեյսի` « Կրծքագեղձի քաղցկեղ» կազմակերպության հիմնադիր
Սկզբնաղբյուր. cosmo.am
Լուսանկարը. olddogsbar.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ